Հինգշաբթի, 07 Հունվարի 2021 16:42

Պաշտոնական հայտարարություն. Արթուր Դանիելյան

Երևանի «Արարատ»-ի կազմը համալրել է 22-ամյա հայ պաշտպան Արթուր Դանիելյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Արարատ-Արմենիան»: 

Արթուր Դանիելյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին, Ուկրաինայում: Խաղացել է Դոնեցկի «Մետալուրգ»-ի մանկապատանեկան թիմերում, ապա Կամենսկոե քաղաքի «Ստալ»-ի կազմում հանդես է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:

2018/19 մրցաշրջանից հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» կազմում և դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր: 

«Ստալ»-ի կազմում Դանիելյանը մասնակցել է Ուկրաինայի առաջնության 20 խաղի, իսկ «Արարատ-Արմենիա»-ի կազմում Հայաստանի առաջնության 32 հանդիպում է անցկացրել:

Դանիելյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, ինչպես նաև հրավիրվել է ազգային հավաքական:

«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատ»-ին: Շատ լավ թիմ է, որտեղ հիանալի մթնոլորտ է տիրում: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատ»-ը հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի․ կարծում եմ՝ կարող ենք հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:

«Ուրախ եմ, որ Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, որոնց համար թիմը պայքարում է»,- նշել է «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։