Հինգշաբթի, 24 Հունիսի 2021 10:10

Պաշտոնական հայտարարություն. Արթուր Դանիելյան և Ուրոշ Նենադովիչ

Տեղեկացնում ենք, որ «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Արթուր Դանիելյանն ու Ուրոշ Նենադովիչը:

Երկու ֆուտբոլիստներն էլ նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»:

Արթուր Դանիելյանը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 5 հանդիպման: Ուրոշ Նենադովիչը մասնակցել է 18 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում: