Գործընկերներ

 

Fastex-ն ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի: Այն ներառում է՝ Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը:

Բացելով ավելի քան 7000 օգտատերերի և ավելի քան 500 գործընկերների հսկայական ցանց՝ Fastex-ը նպատակ ունի արդյունավետ լուծումներ տրամադրել բիզնեսի և համայնքների համար և դարձնել Web 3.0 տեխնոլոգիաներն ավելի մատչելի, քան երբևէ:

www.fastex.com

 

AWI ժամացույցներ արտադրող ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերության նպատակն է ստեղծել հայկական արտադրության բարձորակ և ժամանակակից ժամացույցներ տղամարդկանց և կանանց համար։
AWI ընկերությունը պատրաստում է ավելի քան 300 տեսակի տղամարդկանց, կանանց և մանկական ժամացույցներ, որոնք ամեն տարի թարմացվում են նոր մոդելներով։ AWI-ն ունի դիզայնի հետազոտման կենտրոն, որը մշակում է նորագույն մոդելներ ՝ հենվելով որակի և հարմարավետության վրա:

«Արարատի» և AWI-ի համագործակցության մասին պաշտոնապես հայտարարվել է 2018 թվականի մարտի 31-ին։
www.awi.am