2020/21 մրցաշրջանում «Արարատը» համագործակցում է շվեյցարական Fourteen ընկերության հետ և հանդես է գալիս այդ ընկերության արտադրած հանդերձանքով:
Fourteen-ը «Արարատի» համար մշակել է հատուկ դիզայն, որը ոգեշնչված է ակումբի հարուստ պատմական անցյալով:
«Արարատի» տնային մարզաշապիկը կարմիր գույն է, արտագնա մարզաշապիկը՝ սպիտակ: Թիմի երրորդ մարզաշապիկը սև գույն ունի: Դարպասապահները կրում են երկնագույն և դեղին մարզահագուստ:
Նոր մարզահագուստը երկրպագուներին ներկայացվեց մրցաշրջանի սկզբում հրապարակված «Ժամանակն է» անվանումով հոլովակի միջոցով: