Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել ակումբի ակադեմիայի սան Վահե Թովմասյանի հետ։ Հարձակվողը պայմանագիր է ստորագրել, որը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 1-ից և կգործի մինչև 2028 թվականի հունիսի 1-ը։ Սա 16-ամյա ֆուտբոլիստի առաջին պրոֆեսիոնալ համաձայնագիրն է։
Թովմասյանը (ծնվել է 2009 թ. փետրվարի 9-ին) «Արարատի» ակադեմիային միացել է 2022 թվականին։ Այս մրցաշրջանում նա խփել է 29 գոլ մինչև 16 տարեկանների թիմում և իր նորամուտն է նշել «Արարատ-2»-ի կազմում։
«Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյան.
«Մեր ակադեմիայի սաների ելույթները մեր մշտական ուշադրության կենտրոնում են։ Վահեն վերջին շրջանում կայուն առաջընթաց է գրանցել։ Նա լավ եզրափակում ունի, դաշտում ճիշտ է կողմնորոշվում, աշխատասեր է և գիտի՝ ինչպես օգտակար լինել թիմին։ Այս պայմանագիրը նրա կատարած աշխատանքի արդյունքն է, և հիմա ամեն ինչ իրենից է կախված»։