Երկուշաբթի, 06 Մարտի 2023 13:59

Պաշտոնական հայտարարություն. Այմեն Մահմուդ

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել թունիսցի 26-ամյա պաշտպան Այմեն Մահմուդի հետ:

Մահմուդը CAF Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող է: 2018 և 2018/19 մրցաշրջաններում նա այդ տիտղոսները նվաճել է թունիսյան «Էսպերանս» ակումբի հետ:

Այդ թիմի կազմում նա նաև դարձել է Թունիսի չեմպիոն և սուպերգավաթակիր, իսկ քուվեյթյան «Ալ Արաբիի» կազմում դարձել է այդ երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Նա հանդես է եկել թունիսյան «Ստադ Գաբեսյեն», «Էսպերանս», «Սոլիման» և քուվեյթյան «Ալ Արաբի» ակումբներում, իսկ նրա վերջին ակումբն էր «Օլիմպիկ» Բեջան:

Այմեն Մահմուդն «Արարատում» կխաղա 2 համարի մարզաշապիկով: