Կիրակի, 15 Նոյեմբերի 2020 20:56

«Արարատի» լեգենդները՝ հայ-վրացական դիմակայության մասին

Սովետական տարիներին Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային դրոշակակիրներն էին Երևանի Արարատն ու Թբիլիսիի Դինամոն, համապատասխանաբար։

Այս թիմերում հանդես էին գալիս երկու հանրապետությունների լավագույն ֆուտբոլիստները։ «Արարատի» և «Դինամոյի» միջև հանդիպումները միշտ լարված էին ու անզիջում։ Չնայած նրան, որ երկու թիմերի շատ ֆուտբոլիստներ ընկերներ էին, խաղի ժամանակ նրանք մոռանում էին այդ մասին ընդհանրապես, գրում է Sputnik Грузия-ն։

Լեգենար «Արարատի» առաջատարներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը, հիշում է որ նրանք «Դինամոյի» դեմ խաղերին պատրաստվում էին ինչպես մնացած բոլոր խաղերին, սակայն ամեն դեպքում այստեղ ինչ-որ յուրահատուկ բան կար։ Հաղթելու ցանկությունը հսկայական էր, ինչից լարվածությունը մեծանում էր։ Խաղադաշտում  մոռանում էին լավ ընկերական հարաբերությունների մասին և հիշում էին միայն մեկ նպատակի՝ հաղթելու մասին։

«Հերթական հանդիպումն էր Երևանում, տրիբուները լեփ-լեցուն էին։ Մենք ամբողջովին պայքարի մեջ էինք և դրվագներից մեկում այնպես ստացվեց, որ հարված հասցրեցի Մուրտազ Խուրցիլավայի ոտքին։ Նա այնպես լայն բացված աչքերով նայեց ինձ, որ կարելի էր վախենալ»։

Ֆուտբոլից դուրս ֆուտբոլիստներն ընկերություն, խորոված ու սացիվի, կոնյակ ու ճաճա էին անում, բայց ֆուտբոլային խաղադաշտում ընկերությունը վերածվում էր անզիջում պայքարի։ Սակայն ընդհանուր առմամբ տղաները չէին մոռանում, որ խաղում էին ընկերների դեմ և նույնիսկ, երբ ցավոտ հարվածներ էին ստանում ոտքերին խաղերի ժամանակ, միմյանցից չէին նեղանում։ Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի պատմությունը դրա վառ ապացույցն է։

«Խաղերից մեկի ժամանակ ինձ անընդհատ հսկում էր Թենգիզ Սուլակվերիձեն, որը հայտնի էր իր կոշտ խաղաոճով։ Ոտքերիս ստացած մի քանի հարվածներից հետո ես Սուլեին ասացի (այդպես էին մտերիմներն անվանում վրացի ֆուտբոլիստին – խմբ․)։ «Եղբայր, հերիք է հարվածես ոտքերիս, չէ՞ որ մենք ընկերներ ենք, ի՞նչ ես անում»։ Թենգիզը պատասխանեց․ «Իհարկե ընկերներ ենք, բայց խաղից հետո։ Խաղադաշտում մրցակիցներ ենք։ Ինձ հանձնարարել են վնասազերծել քեզ, ես էլ դա անում եմ ինչպես կարողանում եմ»,- պատմել է Խորեն Հովհաննիսյանը։

«Հավաքականում խաղում էի Մանուչար Մաչաիձեի հետ։ Կարելի է ասել, որ մեր խաղային դիքերն իրար կողք էին։ Հյունոցում նույն համարում էինք ապրում։ Մաչաիձեն շատ էր սիրում շախմատ խաղալ, ես հետևում էի իր հաջողություններին նաև խաղադաշտից դուրս»,- հիշում է անդրեասյանը։

Չիվաձեն, Դարասելիան, Գուցաևը, Գաբելիան և մյուս ֆուտբոլիստներն ընկերություն էին անում Խորեն Հովհաննիսյանի հետ։

«Հիմա ընկերություն եմ անում իմ հայտնի վրացի գործընկերների հետ, որոնց հետ ժամանակին մրցակցում էինք խաղադաշտում։ Բոլորս մեր երկրների ու ակումբների պատիվն էինք պաշտպանում, ով ինչպես և որոքան կարողանում էր։ Բայց դա սպորտային մրցակցություն էր, մենք կարևոր սկզբունք ունեինք։ Երբ հաղթում էինք, ամբողջ աշխարհը հաստատ մերն է, իսկ երբ պարտվում էինք, տանից դուրս չէինք գալիս»,- ասում է Խորեն Հովհաննիսյանը։