«Ուրարտուի» հետ խաղում Մորի Կոնեի օգտին գրանցված դուբլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Արարատին», այլև հնարավորություն ընձեռեց հարձակվողին 28 գնդակով դառնալու ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ իվուարցի ֆուտբոլիստը: Կոնեն 2 գնդակով գերազանցեց իր հայրենակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը:
VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ իվուարցի ֆուտբոլիստների ցուցանիշները:
Ֆուտբոլիստներ | Ակումբներ | Գոլ | Մրցաշրջան |
1. Մորի Կոնե | «Շիրակ»-23, «Արարատ» -5 | 28 | 2019/20-2020/21 |
2. Ժան-Ժակ Բուգուհի | «Շիրակ»-23, «Արարատ-Արմենիա»-3 | 26 | 2014/15-2015/16, 2018/19 |
3. Բոտի Դեմել | «Միկա» | 25 | 2008-2010, 2012/13-2013/14 |
4. Դրիսա Դիարասուբա | «Շիրակ»-11, «Փյունիկ»-5, «Գանձասար-Կապան»-2 | 18 | 2014/15-2015/16, 2017/18-2018/19 |
5. Մուսա Փոլ Բակայոկո | «Շիրակ» | 16 | 2016/17-2019/20 |
6. Սերժ Դեբլե | «Շիրակ» | 15 | 2013/14 |
7. Ֆոֆանա Բեկո | «Շիրակ» | 15 | 2012/13-2013/14 |
8. Մոհամեդ Կոնատե | «Փյունիկ» | 6 | 2018/19 |
9. Դիդյե Բորիս Կադիո | «Շիրակ»-4, «Փյունիկ»-2 | 6 | 2012/13-2013/14, 2017/18 |
10. Կոնան Օդիլոն Կուակու | «Շիրակ» | 6 | 2015/16 |