Vnews-ը կազմել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը, որտեղ բոլորից շատ ներկայացուցիչ ունի «Արարատը»:
Խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել Վսևոլոդ Երմակովը, Դավիթ Խուրցիձեն և Ուրոշ Նենադովիչը:
Վսևոլոդ Երմակովն «Արարատի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է բոլոր 11 հանդիպումներին և 5 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։

Դավիթ Խուրցիձեն Հայաստանի ընթացիկ առաջնության 10 խաղի է մասնակցել և դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ուրոշ Նենադովիչը 5 գոլով Հայաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է: Նա մասնակցել է «Արարատի» բոլոր 11 հանդիպումներին:












