Շաբաթ, 05 Դեկտեմբերի 2020 01:51

Երմակովի չորրորդ «ՉՈՐ» հանդիպումը

«Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովն ընթացիկ առաջնությունում 4-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Դա ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի և փյունիկցի Ստանիսլավ Բուչնևի հետ լավագույն արդյունքն է առաջնությունում: Երմակովը Բարձրագույն խմբում 30-րդ «չոր» խաղն անցկացրեց:

Այդ ցուցանիշով նա լեգեոնական դարպասապահների մեջ Ապուլա Բետեի հետ բաժանում է 4-5-րդ հորիզոնականները: Իսկ առավել հաճախ՝ 45 անգամ ՀՀ առաջնություններում դարպասն անառիկ է պահել «Ուրարտուի» ռուսաստանցի դարպասապահ Անատոլի Այվազովը:

Vnews.am