«Արարատը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերակայի հետ:
26-ամյա խաղացողը մինչ մեր ակումբի կազմը համալրելը հանդես է եկել Ուկրաինայում:
Կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել է «Ստալ», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան:
Մեր նորեկի վերջին ակումբը եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում:
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին ինձ թիմ հրավիրելու համար։
Միանգամից կարող եմ ասել, որ այստեղ հիանալի կոլեկտիվ է և շատ լավ մարդիկ։ Երբ առաջին օրը եկա այստեղ, նույնիսկ չզգացի, որ լեգիոներ եմ։ Ինձ բոլորը ջերմ ընդունեցին թիմում, կարծում եմ, որ իմ ադապտացիան շատ արագ կանցնի, և կսկսեմ օգնել թիմին զբաղեցնել ամենաբարձր հորիզոնականները։
Երկրպագուներին ցանկանում եմ առաջին հերթին մաղթել, որ շուտ վերադառնան մարզադաշտեր։ Բոլորին մաղթում եմ առողջություն, որ կարողանան իրենց կանանց, երեխաների հետ գալ մարզադաշտ և երկրպագեն Երևանի «Արարատին»։