Չորեքշաբթի, 03 Փետրվարի 2021 15:01

Պաշտոնական հայտարարություն․ Իգոր Ստանոյևիչ

Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը «Արարատի» և Իգոր Ստանոյևիչի միջև։
Սերբ կիսապաշտպանը մեր ակումբի կազմը համալրել էր 2020 թվականի ամռանը։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում Ստանոյևիչն «Արարատի» կազմում անցկացրել է 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ, ինչպես նաև մասնակցել է «Սևանի» նկատմամբ գավաթային 2 հաղթական խաղերին։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ստանոևիչին ցուցադրած խաղի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարյերայում։