Ուրբաթ, 15 Հունվարի 2021 15:46

Պաշտոնական հայտարարություն․ Սպասոյե Ստեֆանովիչ

Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը Երևանի «Արարատի» և դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի միջև։ Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին» և մասնակցել VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպման։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ստեֆանովիչին և հաջողություն մաղթում հետագա կարյերայում։