Ուրբաթ, 08 Հունվարի 2021 13:54

Պաշտոնական հայտարարություն. Գրիգոր Մելիքսեթյան

Երևանի «Արարատ»-ի կազմը համալրել է փորձառու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Գանձասար-Կապան»-ը:

 Գրիգոր Մելիքսեթյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 18-ին, Երևանում:  Իր կարեիրայի ընթացքում հանդես է եկել նաև «Փյունիկ»-ում, «Իմպուլս»-ում և «Ուլիս»-ում, իսկ 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Արարատ»-ի կազմում: Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» ակումբներում:

 Գրիգոր Մելիքսեթյանը չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: 

 «Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատ»-ում և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ասել է Գրիգոր Մելիքսեթյանը:

 «Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին»,- ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։