Ուրբաթ, 10 Հունիսի 2022 17:27

Բարի գալուստ, Գոռ Մանուկյան

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա դարպասապահ Գոռ Մանուկյանի հետ:

Գոռ Մանուկյանը 2012-ից 2019 թվականներին հանդես է եկել «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի 82 հանդիպման: Ապա նա ընդգրկված է եղել «Ալաշկերտում» և «Լոռիում», իսկ վերջին մրցաշրջանն անցկացել է «Լեռնային Արցախում», որի կազմում դարձել է Առաջին խմբի հաղթող:

Գոռ Մանուկյանը հանդես է եկել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և մեկ հանդիպում էլ անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում: