Պայմանագրերի ժամկետի ավարտից հետո իրենց ելույթները Երևանի «Արարատի» կազմում ավարտում են դարպասապահներ Վսեվոլոդ Երմակովն ու Պողոս Այվազյանը և պաշտպան Ռոբերտ Հակոբյանը։ Վսեվոլոդ Երմակովն «Արարատի» կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 56 հանդիպման, Պողոս Այվազյանը «Արարատի» մարզաաշապիկով առաջնության 21 խաղ է անցկացրել, իսկ Ռոբերտ Հակոբյանը մասնակցել է 17 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ
«Արարատ» ֆուտբոլայինը ակումբը շնորհակալություն է հայտնում Վսեվոլոդ Երմակովին, Պողոս Այվազյանին և Ռոբերտ Հակոբյանին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: