Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 27-ամյա ռուս դարպասապահ Արտյոմ Պոտապովի հետ:
Արտյոմ Պոտապովը Կոնապլյովի ակադեմիայի սան է: Նա խաղացել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:
Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Կոնոպլյովի Ակադեմիայում, «Կրասնոդար-2»-ում, «Ուֆայում», խորվաթական «Լուչկոյում», «Մորդովիայում», «Կռիլյա Սովետովում», Մինսկի «Տորպեդոյում» և «Մինսկում», ինչպես նաև ղազախական «Կայսարում»: Նրա վերջին ակումբն էր «Ալաշկերտը»:
Արտյոմ Պոտապովի հասակն է 193 սմ: