Ուրբաթ, 14 Հունվարի 2022 17:55

Պաշտոնական հայտարարություն. Սերժ Դեբլե, Յակուբա Սիլուե

Երևանի «Արարատից» հեռացել են հարձակվողներ Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն: Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:
Երկու ֆուտբոլիստն էլ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»:

Սիլուեն թիմի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ Դեբլեն 14 խաղում 14 գոլի հեղինակ է դարձել: