Կիրակի, 01 Օգոստոսի 2021 15:39

Պաշտոնական հայտարարություն․ Կարեն Մուրադյան

Տեղեկացնում ենք, որ լրացել է Կարեն Մուրադյանի և «Արարատի» միջև պայմանագրի ժամկետը։

Կիսապաշտպանն ավարտել է իր ելույթներն «Արարատի» կազմում։ Կարեն Մուրադյանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել մեր ակումբին. նա VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ Գավաթի խաղարկությանը դաշտ է դուրս եկել 7 անգամ։

«Արարատը» շնորհակալություն է հայտնում Կարեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։