Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 16:02

Պաշտոնական հայտարարություն. Իսահ Ալիյու

Տեղեկացնում ենք, որ Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Իսահ Ալիյուի հետ։

Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։ Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Կարիերայի ընթացքում հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», որի կազմում դարձել է Հայաստանի Առաջին լիգայի հաղթող, ինչպես նաև հասել մինչև Հայաստանի Գավաթի եզրափակիչ։ Ալիյուն հանդես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»՝ խաղալով երկրորդ թիմի կազմում։