Երկուշաբթի, 12 Հուլիսի 2021 16:40

Պաշտոնական հայտարարություն․ Աղվան Պապիկյան

Աղվան Պապիկյանն ավարտել է իր ելույթներն «Արարատի» կազմում։ Հայ խաղացողն այս մրցաշրջանից առաջ էր միացել մեր թիմին։

Պապիկյանը 23 հանդիպման է մասնակցել «Արարատի» կազմում՝ դառնալով 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ դարձել է VBET Հայաստանի Գավաթի հաղթող։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում: