Երկուշաբթի, 21 Հունիսի 2021 11:56

Պաշտոնական հայտարարություն. Էրիկ Վարդանյան

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատը» երկրորդ համալրումն է ստացել ի դեմս 22-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի։

Ֆուտբոլիստը դեռևս նախորդ ամռանն էր պայմանագիր ստորագրել «Արարատի» հետ՝ տեղափոխվելով «Ուրարտուից»։ «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանի ընթացքում Բարձրագույն խմբում խաղալու իր փորձն ավելացնելուց հետո Վարդանյանը տեղափոխվում է «Արարատ»։

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել խաղալու «Արարատի» կազմում։ Հուսով եմ՝ թիմակիցներիս հետ միասին կկարողանանք արդարացնել ակումբի և երկրպագուների ակնկալիքները։ Ես էլ իմ կողմից ամեն ինչ կանեմ թիմին օգտակար լինելու համար։ Հավատում եմ, որ կարող ենք լավ արդյունքների հասնել,- ասել է Էրիկ Վարդանյանը։

Էրիկ Վարդանյանը «Միկա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի սան է, հանդես է եկել նաև «Ուրարտուի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի երեք հանդիպման։ «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում։ Վարդանյանը նաև խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։