Ուրբաթ, 18 Հունիսի 2021 17:18

Պաշտոնական հայտարարություն. Մաքսիմ Զադերակա

Տեղեկացնում ենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստ Մաքսիմ Զադերական ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում:

26-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի փետրվարին էր միացել «Արարատին»:

Զադերական «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 10 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Զադերակային կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: