«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ ակումբի կազմում իրենց ելույթները չեն շարունակի ֆուտբոլիստներ Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը:
Գրիգոր Մելիքսեթյանը 2021 թվականի հունվարին էր միացել «Արարատին:
Իվան Սպիչկան «Արարատում» անցկացրեց երկու մրցաշրջան, մասնակցեց 34 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ:
24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը 2020/21 մրցաշրջանում «Արարատում» անցկացրեց Բարձրագույն խմբի 9 հանդիպում:
Զավեն Բադոյանն «Արարատում» էր 2018/19 մրցաշրջանից: Նա «Արաարտի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 65 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ:
Դավիդ Խուրցիձեն «Արարատում» անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել է 6 գոլ:
Սերոժ Թիթիզյանն վեց անգամ է Բարձրագույն խմբի հանդիպումների ժամանակ դաշտ դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում հեռացող ֆուտբոլիստներին բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմում կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում: