Կիրակի, 09 Մայիսի 2021 21:22

Եզրափակչի գլխավոր փորձը՝ անչափ կարևոր խաղի տեսքով․ «Արարատ»-«Ալաշկերտ»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում մայիսի 10-ին, 19:00 «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի «Ալաշկերտի» հետ։ 

Այս խաղով սկիզբ է դրվում երկու թիմերի 3 հանդիպումների շարքից բաղկացած դիմակայությանը։ Առաջինը կայանալու է  մայիսի 10-ին, այնուհետև թիմերը կհանդիպեն գավաթայաին եզրափակչում՝ մայիսի 15-ին, ինչպես նաև առաջնության հետաձգված հանդիպման շրջանակում մայիսի 25-ին։

Երկու թիմերին ծանր խաղացանկ է սպասվում։ Նրանք պայքարում են չեմպիոնության համար և յուրաքանչյուր խաղին մոտենում են ինչպես եզրափակչի։

Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մեծ թափ է հավաքել ու բավականին վստահ քայլերով առաջ է շարժվում։ Ֆիզիկապես լավ պատրաստված ու փորձառու խաղացողներով համալրված լինելով՝ «Ալաշկերտը» մեկը մյուսի հետևից միավորներ է վաստակում։ Հատկապես թիմն ամուր է խաղում պաշտպանությունում։

«Արարատը» նույնպես երկու ճակատով է պայքարում։ Ուրոշ Նենադովիչը առաջնության վերջնամասում էլ դարձել է մրցակիցների ահ ու սարսափը։ Սերբ հարձակվողը հիանալի մարզավիճակում է՝ վերջին չորս խաղերում դառնալով չորս գոլի հեղինակ։ «Ալաշկերտի» պաշտպաններին այս անգամ էլ նա մեծ խնդիրներ կառաջարկի, ինչպես թիմերի միջև նախորդ դիմակայության ժամանակ, երբ գոլով ավարտվեց «արարատցիների» գեղեցիկ գրոհը։

«Ալաշկերտը» Պրեմիեր լիգայի առաջին շրջանում պարտվել է «Արարատին»։ Դրանից հետո թիմն ընդամենը մեկ պարտություն է կրել Առաջին շրջանի հանդիպման ժամանակ թիմը գլխավորում էր Եղիշե Մելիքյանը։ «Արարատը» անպարտելի հանդիպումների շարքից հետո վերջին խաղերում կարևոր միավորներ կորցրեց, բայց դեռ առաջատարների թվում է ու վաղը հաղթելու դեպքում կգլխավորի մրցաշարյին աղյուսակը։

 

Գլխավոր մարզիչներ

«Ալաշկերտ» - Աբրահամ Խաշմանյան

«Արարատ» - Վարդան Բիչախչյան

 

Դիրքը՝ մրցաշարային աղյուսակում

«Ալաշկերտ» - 1-ին հորիզոնական

«Արարատ» - 3-րդ հորիզոնական

 

Վերջին արդյունքները Պրեմիեր լիգայում

«Ալաշկերտ» - ՀՊՀՈՈ

«Արարատ» - ՈՀՊՊՀ

 

Ռմբարկուները Պրեմիեր լիգայում

«Ալաշկերտ» - Դավիդ Դավիդյան (5 գոլ)

«Արարատ» - Ուրոշ Նենադովիչ (7 գոլ)

 

Հանդիպումները միմյանց դեմ

«Ալաշակերտ» - 19 հաղթանակ

Ոչ-ոքի - 6

«Արարատ» - 8 հաղթանակ

 

Վերջին անգամ «Նաիրի» մարզադաշտում

21․11․2020 թվական

 VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1։2 (Տարոն Ոսկանյան – Ուրոշ Նենադովիչ, Մորի կոնե)

 

Կորուստներ

«Ալաշկերտ» - Ալեքսանդր Գլիշիչ (5 դեղին քարտ), Աբրահամ Խաշմանյան, Կարեն Բարսեղյան (որակազրկված 2 խաղով)

 

Ինչպես դիտել

Հանդիպումը կարող եք դիտել ATV հեռուստաալիքով և ՀՖՖ Youtube—ի պաշտոնական ալիքով։