Կիրակի, 09 Մայիսի 2021 15:30

Էդգար Մալաքյանը՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ճանաչվել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Մալաքյանը լավագույնն է ճանաչվել նաև երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ շրջանցելով «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և «Փյունիկի» հարձակվող Հիգոր Լեիտին: