Շաբաթ, 01 Մայիսի 2021 16:45

13 տարի անց Գավաթի խաղարկության եզրափակչում ենք

VBET Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Արարատը» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր Վարդան Բիչախչյանչ թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Պատասխան հանդիպման առաջին խաղակեսն անցավ հիմնականում «Արարատ-Արմենիայի» առավելությամբ։ Բայդաչնիի թիմը տիրում եր նախաձեռնությանը ու կարողացավ առաջին 45 րոպեների ընթացքում մեկ գոլ խփել։ 23-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով Վսևոլոդ Երմակովին անակնկալի բերեց ու հաշիվը բացեց Յոհան Գուֆրանը։

Երկրորդ կեսում խաղը հավասարվեց։ «Արարատը» սկսեց ավելի վտանգավոր գրոհներ անցկացնել և հասավ իր նպատակին։ Վճռորոշ էր սերբ ռմբարկու Ուրոշ Նենադովիչի դաշտ դուրս գալը։ «Արարատի» գոլահարը 71-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու դիմակայությունում մեծ առավելություն տվեց իր թիմին։

Բաց թողած գոլից հետո «Արարատ-Արմենիան» կարողացավ ևս մեկ անգամ առաջ անցնել հաշվի մեջ։ 78-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Դավիթ Տերտերյանը։ Մնացած ժամակահատվածում «Արարատը» կարողացավ պահել իրեն ձեռնտու հշաիվը։ 

Հանդիպումն ավարտվեց «Արարատ-Արմենիայի» հաղթանակով՝ 2։1, սակայն եզրափակչի ուղեգիր նվաճեց «Արարատը»՝ դիմակայությունում հաղթելով ընդհանուր 3։2 հաշվով։ 

«Արարատ» - 45․ Վսևոլոդ Երմակով 5․ Հրայր Մկոյան 29․ Մարկո Պրլևիչ 2․Քրիստիան Խիմենես 22․ Արթուր Դանիելյան (44. Խուան Բրավո, 73) 19․ Կարեն Մուրադյան 17․ Արտակ Եդիգարյան (7. Աղվան Պապիկյան,45) 11․ Դավիթ Մանոյան (94. Մաքսիմ Զադերակա, 75) 8․ Ժիրայր Մարգարյան (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 62) 98․ Մորի Կոնե (70. ՈՒրոշ Նենադովիչ,60) 27․ Դավիթ Խուրցիձե

VBET Հայաստանի Գավաթ
«Արարատ-Արմենիա»-«Արարատ»՝ 2։1
Գոլերը՝ Յոհան Գուֆրան՝23, Դավիթ Տերտերյան՝78,- Ուրոշ Նենադովիչ՝71

Վարդան Բիչախչյանի հետխաղյա ասուլիսը