Ֆելիքս Խոջոյան

Ֆելիքս Խոջոյանը Գյումրու «Շիրակի» սան է։ Բարձրագույն խմբում նա նորամուտը նշել է 1994 թվականին՝ «Կանազի» հետ մրցավեճում։ Այդ մրցաշրջանում նա անցկացրել է 13 հանդիպում ու դարձել Հայաստանի չեմպիոն։ Այդ պահից սկսած Խոջոյանը մշտական ելույթներ է ունեցել «Շիրակում», որի կազմում բազմիցս դարձել է Հայաստանի առաջնության մրցանակակիրմ հաղթել Գավաթում և Սուպերգավաթում։
2000 թվականին Խոջոյանը լքել է «Շիրակը» ու տեղափոխվել «Արաքս», որը ներկայացնում էր Արարատ քաղաքը։ Երկար չմնալով «Արաքսում»՝ առաջնության ավարտից հետո տեղափոխվել է «Բանանց»։ 2003 թվականին Խոջոյանը մասնակցել է երկու հանդիպման ու տեղափոխվել իրանական «Պեգահ Գիլան», որն այն ժամանակ հանդես էր գալիս Իրանի Առաջին լիգայում։
Իրանական թիմի հետ Խոջոյանը կնքել է կես տարվա պայմանագիր և թիմի հետ նվաճել Բարձրագույն խմբի ուղեգիր, որից հետո ակումբը որոշել է երկու տարվա պայմանագիր առաջարկել Խոջոյանին։ 2004/05 թվականի ավարտից հետո «Պեգահ Գիլանի»՝ Բարձրագույն խմբից դուրս մնալուց հետո Խոջոյանը տեղափոխվել է Քիշ քաղաքի «Էսթեղլալ» ակումբ, որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2008 թվականը։ Ակումբի ֆինանսական դժվարությունները, սակայն, նրան ստիպել են վերադառնալ Հայաստան։
Երկար դադարից հետո Խոջոյանը վերադարձել է հարազատ «Շիրակ», որտեղ մտադիր էր ավարտել կարիերան։ 2009 թվականի դեկտեմբերին գյումրու ֆուտբոլային դպրոցի սաներ Հովհաննես Դեմիրչյանը, Հենրիկ Բատիկյանը և Ֆելիքս Խոջոյանը ավարտեցին ֆուտբոլիստի կարյերան։
Խոջոյան մարզիչի կարյերան սկսվել է ֆուտբոլիստի կարյերայի ավարտից քիչ ժամանակ անց՝ 2010 թվականին, երբ Գյումրու թիմի ղեկը ստանձնեց Վարդան Բիչախչյանը, իսկ Խոջոյանն ընդգրվեց նրա մարզչական շտաբում։ 2018 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի մարզչական ՊՐՈ արտոնագիր։
Մարզչական կարիերայի ընթացքում Ֆելիքս Խոջոյանը դարձել է Հայաստանի չեմպիոն (2012/13), երկու անգամ նվաճել Հայաստանի Գավաթն (2011/12, 2016/17) ու Սուպերգավաթը (2013/14/, 2016/17)։
2020 թվականին Ֆելիքս Խոջոյանը տեղափոխվել է «Արարատ» որպես Վարդան Բիչախչյանի օգնական։