Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021 16:51

«Արարատի» երեք ֆուտբոլիստ՝ խորհրդանշական հավաքականում

Ըստ Vnews-ի՝ «Արարատի» երեք ֆուտբոլիստ ընդգրկվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

21-րդ տուրի շրջանակում «Արարատը» 2։1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Փյունիկի» նկատմամբ։ Այս տուրի խորհրդանշական հավաքականի կազմում են ընգդրկվել պաշտպան Ժիրայր Մարգարյանը, որը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, կիսապաշտպան Դավիթ Մանոյանը և հարձակվող Ուրոշ Նենադովիչը, վերջինիս գոլի շնորհիվ «Արարատը» կրողացել է երեք միավոր վաստակել։

Հավելենք, որ հաջորդ տուրում «Արարատը» Չարենցավանում մրցելու է «Վանի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 5-ին, ժամը 16։00-ին։