Առաջին խմբի 22-րդ տուրի խաղում «Արարատի» երկրորդ թիմը մեկնել էր Չարենցավան, որտեղ հանդիպեց «Նորավանքին»։ Մեր թիմը 1։3 հաշվով պարտություն կրեց, իսկ միակ գոլի հեղինակը դարձավ Ռազմիկ Հակոբյանը։
Երեք հոգի՝ առաջին թիմից
Ռազմիկ Գրիգորյանը հանդիպման մեկնարկային կազմում ընդգրկվել էր երկու օր առաջ Բարձրագույն խմբի «Ուրարտուի» դեմ հանդիպման ժամանակ փոխարինման մտած երեք ֆուտբոլիստի՝ Արթուր Դանիելյանին, Սերոժ Թիթիզյանին և Ռազմիկ Հակոբյանին։
Երկու գոլ՝ երեք րոպեում
Առաջին կեսն անցնում էր դաշտի տերերի ոչ մեծ առավելությամբ, սակայն խաղակեսի միջնամասում՝ 32-րդ և 34-րդ րոպիեն, նրանց հաջողվեց երկու գոլի հեղինակ դառնալ և կարելի է ասել, որ հանդիպման ելքը վճռվեց հենց այդ երեք րոպեների ընթացքում։
Դարպասապահը՝ գոլային փոխանցման հեղինակ
Հանդիպման 66-րդ րոպեին խաղի ելքը փրկելու հույս առաջացավ, երբ Ռազմիկ Հակոբյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ Դարպասապահ Արման Սիմոնյանը գնդակը առաջ ուղարկեց սեփական տուգանային հրապարակից և այն մրցակցի տուգանային հրապարակում ստացավ Ռազմիկ Հակոբյանը և գրավեց դարպասը։
Ցավալի ինքնագոլ
Սակայն ընդամենը 10 րոպե անց դաշտի տերերին կրկին հաջողվեց մեծացնել հաշվի տարբերությունը։ Տուգանայինի խաղարկումից հետո պաշտպաններին օգության եկած հարձկավող Էդմոնդ Մուրադյանն անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
Դարպասապահի անձնուրաց սեյվը
Դրվագներից մեկում «Նորավանքի» ֆուտբոլիստները կարող էին նաև չորրորդ անգամ գրավել մեր թիմի դարպասը, սակայն անձնուրաց սեյվով աչքի ընկավ դարպասապահ Արման Սիմոնյանը, որը դարապասաձողի հետ բախման գնով կարողացավ փրկել թիմին։
Խաղավարտին հաշվի տարբերությունը կրճատելու մի քանի հնարավորություն կար, սակայն դրանք իրացնել չհաջողվեց։ Այսպիսով, «Արարատ II»-ը 1-3 հաշվով պարտություն կրեց։ Հաջորդ հանդիպումը Ռազմիկ Գրիգորյանի սաները կանցկացնեն ապրիլի 19-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով «Արարատ-Արմենիա-2»-ին
09.04.2021, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
Առաջին խումբ, 22-րդ տուր
«Նորավանք» - «Արարատ II» 3:1 (2:0)
Գոլերը՝ Անդրանիկ Քոչարյան 32, Կարեն Նալբանդյան 34, Էդմոն Մուրադյան 75 (ինքնագոլ) - Ռազմիկ Հակոբյան 66
«Նորավանք» - Դանիլ Պոլյանսկի, Նորայր Նիկողոսյան (Սիմոնե Օբոնդե 83), Գագիկ Մաղաքյան, Արման Ասիլյան, Վարդան Սաֆարյան (Արման Խաչատրյան 71), Արմեն Դերձյան, Դավիթ Մարգարյան (Դավիթ Կուայե 46), Կարեն Նալբանդյան, Անդրանիկ Քոչարյան (Ռոբերտ Մարության 83), Վիգեն Բեգոյան (Քրիստիան Բոատենգ 71), Բենյամին Տիչիե (Դավիթ Ղանդիլյան 66)։
«Արարատ II» - Արման Սիմոնյան, Յուրի Մաղաքյան, Հայկ Սարգսյան (Ալեքսանդեր Սագանելիձե 69), Արթուր Դանիելյան (Սարգիս Դավելյան 85), Գևորգ Արաբյան (Արարատ Չիլինգարյան 85), Կարեն Շիրխանյան, Նարեկ Հարությունյան (Նարեկ Սարգսյան 85), Սերոբ Գալստյան (Ալեն Տատինցյան 85), Սերոժ Թիթիզյան, Ռազմիկ Հակոբյան, Գևորգ Մխիթարյան (Էդմոնդ Մուրադյան 74)։
Մրցավար՝ Արթուր Թավաքալյան