Չորեքշաբթի, 07 Ապրիլի 2021 19:44

Նվազագույն հաշվով պարտվեցինք «Ուրարտուին»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Արարատը» հյուրընկալվել էր «Ուրարտուին»։

Հանդիպման առաջին 45 րոպեներն անցան հավասար պայքարում։ Տարածքային առավելությունը մի փոքր տանտերերի կողմն էր,  իսկ «Արարատը» ապավինել էր հակագրոհների մարտավարությանը։ Չնայած տանտերերն ավելի շատ էին լինում գնդակով, այնումամենայնիվ լուրջ վտանգավոր պահեր չէին կարողանում ստեղծել Երմակովի դարպասի մոտ։

«Արարատը» մի քանի անգամ սուր հակագրոհ կազմակերպեց, սակայն թե՛ Պոբուլիչի, թե՛ Զադերակայի հարվածները շեղ ընթացան։

Առաջին կեսում էլ Վարդան Բիչախչյանը ստիպված փոխարինեց վնասվածք ստացած Մաքսիմ Զադերակային։ Նրան փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Զավեն Բադոյանը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը դարձան գոլի հեղինակ։ 48-րդ րոպեին հաշիվը բացեց Ջոնել Դեսիրեն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Արարատը» տիրում էր նախաձեռնությանը։ Գրոհներից մեկի ժամանակ Մորի Կոնեի ու Զավեն Բադոյանի հարվածներից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը։

Չնայած ունեցած առավելությանը և վտանգավոր պահերին, «Արարատը» չկարողացավ փրկել խաղը՝ 1։0։

07.04.2021, Երևան, «Ուրարտու» մարզադաշտ,

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ» 1։0 (0:0)

«Արարատ» - 45․ Վսևոլոդ Երմակով, 5․ Հրայր Մկոյան, 29․ Մարկո Պրլևիչ, 44․ Խուան Բրավո (22. Արթուր Դանիելյան, 66) 8․ Ժիրայր Մարգարյան, 19․ Կարեն Մուրադյան (17. Արտակ Եդիագարյան, 66) 27․ Դավիթ Խուրցիձե 94․ Մաքսիմ Զադերակա (10. Զավեն Բադոյան, 28, 9․ Ռազմիկ Հակոբյան, 74) 18․ Էդգար Մալաքյան, 98․ Մորի Կոնե 55․ Դիմտրիյե Պոբուլիչ (80․ Սերոժ Թիթիզյան, 66)

«Ուրարտու» - 24․ Արսեն Բեգլարյան, 14․ Պյոտր Տեն, 26․ Անան Մենսահ,  67․ Վադիմ Պարամանով (18․ Սալոմոն Նիրիսակիրե, 68) 25․ Էդգար Գրիգորյան, 5 Հակոբ Հակոբյան, 33․ Վիտինյո, 30․ ՈՒգոչուկվու Իվու, 10․ Կարեն Մելքոնյան, (34. Էրիկ Փիլոյան, 70) 12․ Ջոնել Դեսիրե, 38․ Իսահ Ալիյու (90. Օլեգ Պոլյակով, 45)