Երկուշաբթի, 12 Ապրիլի 2021 14:20

Վարդան Բիչախչյանը՝ փետրվար-մարտ ամսիների լավագույն մարզիչ

Վարդան Բիչախչյանը ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզիչ։ Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատը» փետրվար-մարտ ամիսներին անցկացրել է երեք հանդիպում՝ առավելության հասնելով երկու կարևոր մրցակիցների հետ խաղերում։ «Արարատցիները» հաղթել են «Ուրարտուին» (2:0) և «Արարատ-Արմենիային» (1:0) ու ոչ-ոքի՝ 0։0 խաղացել «Վանի» հետ։ Եվս մեկ խաղում էլ «Արարատին» շնորհվել է տեխնիկական հաղթանակ:

Վարդան Բիչախչյանի մրցանակը կհանձնվի «Արարատի»՝ տնային հանդիպման մեկնարկից առաջ։