Շաբաթ, 03 Ապրիլի 2021 20:50

Փայլուն հաղթանակ. «Արարատը» կիսաեզրափակիչում է

VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Արարատը» 5։1 հաշվով հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ:

Ամբողջ հանդիպումն անցավ «Արարատի» առավելությամբ։ Առաջին խաղակեսում Վարդան Բիչախչյանի ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ խփեցին։ Աչքի ընկան Դավիթ Խուրցիձեն և Էդգար Մալաքյանը։

Երկրորդ կեսն ավելի գոլառատ ստացվեց։ Նախ 11 մետրանոց հարվածով հաշիվը 3։0 դարձրեց Դիմիտրիյե Պոբուլիչը։ «Վեստ Արմենիան», սակայն, հեշտ չհանձնվեց ու 71-րդ րոպեին Ռոման Ջիգաևի ջանքերով կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3։1։ Նման արդյունքի դեպքում կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճում «Վեստ Արմենիան»։ 

«Արարատը» նույնիսկ բաց թողած գոլից հետո շարունակեց մեծ առավելությամբ խաղալ ու արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ 80-րդ րոպեին Մարկո Պրլյևիչը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ 4։1։ 88-րդ րոպեին էլ Զավեն Բադոյանը ձևակերպեց վերջնահաշիվը՝ 5։1։ 

Ընդհանուր դիմակայությունում հաշիվն է 5։3 և «Արարատը» դուրս է գալիս կիսաեզրափակիչ: Այս փուլում մրցակիցը պարզ կդառնա վիճակահանությունից հետո.

«Արարատ» - 45 Երմակով Վսևոլոդ 23 Սպիչկա Իվան 7 Պապիկյան Աղվան (94․ Զադերակա Մաքսիմ, 62) 8 Մարգարյան Ժիրայր 18 Մալաքյան Էդգար (11․ Մանոյան Դավիթ) 19 Մուրադյան Կարեն 27 Խուրցիձե Դավիթ 29 Պրլևիչ Մարկո 44 Բրավո  Խուան 55 Պոբուլիչ Դիմիտրիյե (10․ Զավեն Բադոյան, 87) 98 Կոնե Մորի

03.04.2021, Երևան, Հանրապետական մարզադաշտ
Vbet Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպում

«Արարատ» - «Վեստ Արմենիա» 5:1 (2:0)

Գոլեր՝ Դավիթ Խուրցիձե, 20 (1:0), Էդգար Մալաքյան, 29 (2:0), Դիմիտրիյե Պոբուլիչ, 63, 11մ (3:0), Ռոման Ջիգաև, 71 (3:1), Մարկո Պրլյևիչ, 80 (4:1), Զավեն Բադոյան, 88 (5:1)

Ընդհանուր հաշիվը՝ 5։3