Երեքշաբթի, 02 Մարտի 2021 16:16

«Արարատ II»-ը կամային հաղթանակ տոնեց «Փյունիկ II»-ի նկատմամբ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրում «Արարատ II»-ը հյուրընկալվեց «Փյունիկ II»-ին։

Հանդիպման հաշիվը շատ արագ բացեցին տանտերերը։ Գոլի հեղինակ դարձավ Վրեժ Չիլոյանը։ Ռազմիկ Գրիգորյանի թիմը բաց թողած գոլից հետո տիրեց խաղային առավելությանն ու կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Յուրի Մաղաքյանը։

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի դիտարժան պայքարում։ Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր, սակայն հաղթական կարողացավ կորզել «Արարատ II»-ը։ Մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին հեռահար հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սերոժ Թիթիզյանը։

«Արարատ II»-ը հաղթանակ տոնեց 2։1 հաշվով։

«Փյունիկ II»-«Արարատ II»՝1։2
«Փյունիկ» Մարզադպրոց, 03․02․2021
Գոլերը- Վրեժ Չիլոյան՝ 2, Յուրի Մաղաքյան՝ 23, Սերոժ Թիթիզյան՝ 90+1

«Արարատ II» - 13․ Արման Սիմոնյան 4․ Յուրի Մաղաքյան 3․ Հայկ Սարգսյան (8. Ռուբեն Հովսեփյան) 6․ Գևորգ Արաբյան 23․ Արթուր Դանիելյան 17․ Կարեն Շիրխանյան (18․ Սարգիս Դավեյան) 15․ Նարեկ Հովհաննիսյան (19․ Ալեն Տատինցյան) 10․ Գրիգոր Մուրադյան (21. Սերոբ Գալստյան) 9․ Մաքսիմ Զադերակա 11․ Սերոժ Թիթիզյան 5․ Ռազմիկ Հակոբյան