Երկուշաբթի, 01 Մարտի 2021 20:55

Վարդան Բիչախչյանը՝ «Վանի» դեմ ոչ-ոքիի մասին

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիխախչյանը իր կարծիքով է կիսվել 16-րդ տուրում կայացած «Վանի» դեմ հանդիպման մասին (0-0):

- Պարզ է, որ խաղը մեզ չբավարարեց: Վերջին երկու հաղթանակներից հետո որոշել էինք չփոխել մեկնարկային կազմը: Երևի հենց այդտեղ էլ սխալվեցինք, քանի որ թարմության պակաս և հոգնածություն նկատվեց։
Ամեն դեպքում խաղը վատ չսկսեցինք: Եթե կարողանար Ուրոշ Նենադովիչը եզրափակել իր գոլային հնարավորությունը, խաղը մեզ համար ավելի հեշտ կդասավորվեր: Չկարողացանք իրացնել այդ պահը, իսկ հետո թարմության պակասի հետևանքով մեզ մոտ ինչ-որ բաներ սկսեցին չստացվել:

- Խոսքը միայն ֆիզիկական հոգնածության մասին, թե կար նաև էմոցիոնալ խնդիր նախորդ երկու դժվար խաղերում հաղթանակներից հետո:
- Բնականաբար, դա ամենակարևոր գործոններից է: Այդ առումով մենք նույնպես չկարողացանք վերականգնվել: Դա նույնպես հնարավոր է, բայց ամեն դեպքում պարտավոր ենք ամեն խաղին հարյուր տոկոսով մոտենալու: