Երկուշաբթի, 01 Մարտի 2021 17:17

Ոչ-ոքի «Արարատ»-«Վան» խաղում

Մարտի 1-ին «Արարատը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից շրջանակում մրցեց «Վանի» հետ։ Հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Մեկնարկում ավելի ակտիվ էր «Արարատը»։ Բիչախչյանի թիմն ավելի շատ էր տիրում գնդակին ու փորձում վտանգավոր պահեր ստեղծել։ Առաջին 45 րոպեների ընթացքում գոլեր այդպես էլ չգրանցվեց։

Երկրորդ խաղակեսը կրկին ակտիվ սկսեցին «արարատցիները»։ Տարածքային առավելությունն ամբողջությամբ «Արարատի» կողմն էր։ Հանդիպման 76-րդ րոպեին «Վանի» դարպասապահ Հենրի Ավագյանը երկրորդ դեղին քարտը ստացավ ու լքեց խաղադաշտը։ Մնացած ժամանակահատվածում «Արարատը» ուներ բացահայտ առավելություն, սակայն գոլ խփել այդպես էլ չստացվեց։

Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0։0։ Այս խաղից հետո «Արարատը» 25 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։

«Արարատ»-«Վան» 0:0

01.03.2021, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

«Արարատ» - 45․ Վսևոլեդ Երմակով 5․ Հրայր Մկոյան 7․ Աղվան Պապիկյան (10. Զավեն Բադոյան, 58) 8․ Ժիրայր Մարգարյան 11․Դավիթ Մանոյան (94․ Մակսիմ Զադերակա, 58) 19․ Կարեն Մուրադյան (17․ Արտակ Եդիգարյան, 68) 27․ Դավիթ Խուրցիձե 29․ Մարկո Պրլևիչ 44․ Խուան Բրավո 70․ Ուրոշ Նենադովիչ (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 46)  98․ Մորի Կոնե

«Վան» - 12․ Հենրի Ավագյան 3․ Անդրանիկ Ոսկանյան 5․ Ալեքսանդր Տենյաև 6․ Արգիշտի Պետրոսյան 28․ Ռուստամ Իսաև (2. Սամուր Ագամագոմեդով, 80) 7․ Վլադիսլավ Վասիլև 20․ Էդգար Մովսեսյան (22․ Վիուլեն Այվազյան, 87)26․ Եսսիեն Եդեդեմ Եդեմ 9․ Գարեգին Կիրակոսյան (88․ Ալեքսեյ Շիշկին,68 25.Դավիթ Նալբանդյան, 87) 15․ Դեու Դոսա 18․ Վահագն Այվազյան