Հինգշաբթի, 25 Փետրվարի 2021 18:27

Կարևոր հաղթանակ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընունդեց «Արարատ-Արմենիային»։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Թիմերը մեծ ուժերով չէին գրոհում, ավելի շատ մտածելով պաշտպանության մասին։ Վտանգավոր պահերն առաջին խաղակեսում շատ չէին։ «Արարատ-Արմենիայի» կազմում հիշարժան էր Դավիթ Տերտերյանի հարվածը, իսկ «արարատցիների» գրոհներից մեկի ժամանակ եզրից սուր փոխանցում կատարեց Աղվան Պապիկյանը, սակայն խաղընկերները չեզրափակեցին գրոհը։

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի լարված պայքարում։ Թիմերը սկսեցին բաց ֆուտբոլ խաղալ ու վտանգավոր պահերը հաջորդեցին մեկը մյուսին։ «Արարատը» հանդիպման 72-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը։ Անհատական հիանալի անցում կատարեց Աղվան Պապիկյանը, որի փոխանցումից հետո «Արարատի» կազմում իր առաջին գոլը խփեց Դիմիտրիյե Պոբուլիչը։

Խաղի մնացած ժամանակահատվածում «Արարատ-Արմենիան» փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն Վարդան Բիչախչյանի թիմը փայլուն պաշտպանվելով խաղն ավարտեց հաղթանակով։

Այս խաղից հետո «Արարատը» 24 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

«Արարատ» - 45․ Վսևոլեդ Երմակով 5․ Հրայր Մկոյան 7․ Աղվան Պապիկյան(23․ Իվան Սպիչկա, 88) 8․ Ժիրայր Մարգարյան 11․Դավիթ Մանոյան (94․ Մաքսիմ Զադերակա, 82)19․ Կարեն Մուրադյան 27․ Դավիթ Խուրցիձե 29․ Մարկո Պրլևիչ 44․ Խուան Բրավո 70․ Ուրոշ Նենադովիչ (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 42)  98․ Մորի Կոնե (10․ Զավեն Բադոյան, 45)

«Արարատ-Արմենիա» - 33․ Դմիտրի Աբակումով 17․ Զաքարիա Սանոգո (2․ Սնտոնիո Գիլյերմե, 77) 6․ Դավիթ Հումանես 4․ Ալբերտ Խաչումյան 55․ Դավիթ Տերտերյան 16․ Անգուլո Վբեյմար (10․ Արմեն Համբարձումյան, 45) 8․ Յոհան Գուֆրան (5․ Սարգիս Շահինյան, 77) 24․ Յուսուֆ Օտուբանջո (99․ Արմեն Հովհաննիսյան, 45) 9․Ջեյսոն Մարտինես (7․ Հերադի Ռաշիդի, 83) 27․ Ֆուրջել Նարսինգ 87․ Ալեքսանդր Կարապետյան

«Արարատ»-«Արարատ-Արմենիա»՝ 1:0

Գոլը – Դիմիտրիյե Պոբուլիչ՝ 72