Հինգշաբթի, 25 Փետրվարի 2021 01:41

Սոլոմոն Իմե Ուդոյի հրաժեշտի խոսքերը «Արարատին»

Սոլոմոն Ուդոն «Արարատից» Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխվելուց հետո հետևյալ գրառումն է կատարել թվիթերում.

«Կկարոտեմ բոլորին «Արարատում»: Այստեղ հիանալի ժամանակ անցկացրեցի, որի ընթացքում մենք պայքարեցինք և մրցաշրջանի կեսին հասանք առաջատար դիրքի: Հեռանալու որոշումը շատ դժվար տրվեց: Պանդեմիայի պատճառով երկրպագուներին հանդիպելու հնարավորություն չեղավ, բայց այստեղ ես միշտ զգացել եմ նրանց սերն ու աջակցությունը»: