Երեքշաբթի, 23 Փետրվարի 2021 22:36

Մեդիա ներկայացուցիչների հավատարմագրում

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան «Արարատի» համար վերսկսվեց «Ուրարտուի» նկատմամբ տարած հաղթանակով։ 2021 թվականի իր երկրորդ պաշտոնական հանդիպումը մեր թիմը կանցկացնի փետրվարի 25-ին՝ մրցելով «Արարատ-Արմենիայի» դեմ։ 6-րդ տուրից հետաձգված խաղը կկայանա Չարենցավանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15։00։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, ԶԼՄ անվանում Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին:

Այն լրագրողները, որոնք չեն կարող ներկա լինել հանդիպմանը, կարող են հետխաղային ասուլիսի համար իրենց հարցերն ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին։