Հինգշաբթի, 18 Փետրվարի 2021 13:36

«Արարատ» - «Ուրարտու» հանդիպման մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը

Հաստատվել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատ» - «Ուրարտու» հանդիպման մրցավարը:

Խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական կազմը: Հանդիպման պատվիրակն է Աննա Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ «Արարատ» - «Ուրարատու» հանդիպումը կայանալու է փետրվարի 21-ին, 14:00 Չարենցավանի քաղաքային մարզադաշտում: