Երեքշաբթի, 16 Փետրվարի 2021 17:40

«Արարատը» վերադարձել է Ձորաղբյուրի մարզաբազա - լուսանկարներ

«Արարատն» անցել է առաջնության վերսկսկմանը նախապատրաստվելու վերջին փուլին: Թիմը պատրաստվում է Ձորաղբյուրի սեփական մարզաբազայում։
Մարզումներին մասնակցում են Դուբայի ուսումնամարզական հավաքին մասնակցած բոլոր ֆուտբոլիստները: Նրանց են միացել նաև «Արարատի» կիսապաշտպան Ռազմիկ Հակոբյանը, որը վերջնականապես ապաքինվել է վնասվածքից, և երկրորդ թիմից միացած 18-ամյա պաշտպան Գևորգ Արաբյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի առաջին պաշտոնական հանդիպումն «Արարատը» կանցկացնի փետրվարի 21-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով «Ուրարտուին»: