Հինգշաբթի, 11 Փետրվարի 2021 18:45

Շնորհակալություն Դուբայ. «Արարատը» տուն է վերադառնում

Ավարտին է մոտենում հունվարի 29-ին մեկնարկած «Արարատի» ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:

 Հավաքի ընթացքում մեր թիմը հնարավորություն ստացավ լավ եղանակային պայմաններում լիարժեք մարզումներ անցկացնել: Այս ընթացքում «Արարատի» հետ պայմանագիր ստորագրեց և թիմին միացավ ուկրաինացի եզրային կիսապաշտպան Մաքսիմ Զադերական: 

«Արարատը» չորս ստուգողական հանդիպում անցկացրեց և տարավ նույնքան՝ խոշոր հաշվով հաղթանակ:

 

30․01․2021թ, «Շարջա Սպորտային Ակումբ», Շարջա, ԱՄԷ

«Ատլետիկո Արաբիա» (ԱՄԷ)  - «Արարատ» 1:7 (0:4)

«Արարատի» գոլերը՝ Էդգար Մալաքյան 6՛, Մորի Կոնե 8՛, 19', 52՛, Ուրոշ Նենադովիչ 31՛, Սերոժ Թիթիզյան 75՛, Զավեն Բադոյան 87՛

 

02․02․2021․ Dubai Sports City, Դուբայ, ԱՄԷ

«Լիվա» (ԱՄԷ) - «Արարատ» 1։4  (0:2)

Գոլերը՝ ԻԳ 21՛, Դիմիտրիյե Պոբուլիչ 28՛, Ուրոշ Նենադովիչ 65՛, 70՛, 

 

06․02․2021․ JA Shooting Club, Դուբայ ԱՄԷ

«Ռոդինա» (Ռուսաստան) - «Արարատ»   0։4 (0:2)

Գոլերը՝ Արտակ Եդիգարյան 28՛, Էդգար Մալաքյան 36՛, Մաքսիմ Զադերակա  57՛, 60՛ 

 

11.02.2021, Dubai Sports City, Դուբայ, ԱՄԷ

«Ֆուրսան Հիսպանիա» - «Արարատ» 0:4 (0:2)

Գոլերը՝ Դիմիտրիյե Պոբուլիչ 38՛, 47՛, Մաքսիմ Զադերակա 38՛, Էդգար Մալաքյան 63՛

 

Փետրվարի 12-ին «Արարատը» կվերադառնա Երևան և երեք օր հանգստից հետո կվերսկսի մարզումները՝ պատրաստվելով փետրվարի 21-ին նախատեսված «Ուրարտուի» դեմ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված հանդիպմանը: