Հինգշաբթի, 11 Փետրվարի 2021 13:43

Վստահ հաղթանակ մարզական հավաքի վերջին ստուգողական խաղում

«Արարատը» վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց ԱՄԷ-ում ընթացող մարզական հավաքի շրջանակներում։ Մեր թիմի մրցակիցը ԱՄԷ երկրորդ խումբը ներկայացնող «Ֆուրսան Հիսպանիա» ակումբն էր։ Բիչախչյանի սաները վստահ հաղթանակ տարան Մաքսիմ Զադերակայի, Դիմիտրիե Պոբուլիչի և Էդգար Մալաքյանի գոլերի շնորհիվ։

11.02.2021, Dubai Sports Center, Ստուգողական հանդիպում
«Ֆուրսան Հիսպանիա» 0։4 «Արարատ»
Գոլերը՝ Դիմիտրիյե Պոբուլիչ 38՛, 47՛, Մաքսիմ Զադերակա 38՛, Էդգար Մալաքյան 63՛ 

«Արարատը» հանդես եկավ հետևյալ կազմով՝
45․ Վսեվոլոդ Երմակով (1. Պողոս Այվազյան 65՛)
8․ Ժիրայր Մարգարյան (2․ Քրիստիան Խիմենես 65՛)
5․ Հրայր Մկոյան (4․ Յուրի Մաղաքյան 65՛)
29․ Մարկո Պրլևիչ (23․ Իվան Սպիչկա 65՛)
22․ Արթուր Դանիելյան (44․ Խուան Բրավո)
27․ Դավիթ Խուրցիձե 
19․ Կարեն Մուրադյան (11․ Դավիթ Մանոյան 65՛)
18․ Էդգար Մալաքյան (77․ Գրիգոր Մուրադյան 65՛)
9․ Մաքսիմ Զադերակա (80․ Սերոժ Թիթիզյան 65՛)
55․ Դիմիտրիյե Պոբուլիչ (10․ Զավեն Բադոյան 65՛)
98․ Մորի Կոնե 

Այսպիսով «Արարատը» 4 ստուգողական հանդիպում անցկացրեց, տանելով 4 հաղթական, խփեց 19 գնդակ՝ բաց թողնելով 2-ը։

Թիմը Երևան կվերադառնա վաղը՝ փետրվարի 12-ին և կսկսի նախապատրաստվել VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 21-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։