Երեքշաբթի, 09 Փետրվարի 2021 16:49

Հայտնի է «Արարատի» վերջին ստուգողական հանդիպման մրցակիցը

«Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում։

Փետրվարի 11-ին «Արարատը» կանցկացնի իր հերթական ընկերական հանդիպումը։ Վարդան Բիչախչյանի թիմի մրցակիցը կլինի «Ֆուրսան Հիսպանիան»։ Այն ներկայացնում է ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնը, իսկ ակումբի հիմնադիրն ու նախագահն անվանի իսպանացի նախկին ֆուտբոլիստ Միչել Սալգադոն է։

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում «Արարատը» երեք ստուգողական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով «Ատլետիկո Արաբիային» (7:1), «Լիվային» (4:1) և «Ռոդինային» (4:0)։