Շաբաթ, 06 Փետրվարի 2021 12:42

Խոշոր հաշվով հաղթանակ «Ռոդինայի» նկատմամբ

«Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում։ Այսօր Վարդան Բիչախչյանի թիմն ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական «Ռոդինայի» հետ։

Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Խաղի հաշիվը բացեց Արտակ Եդիգարյանը, որն առաջին խաղակեսում տուգանայինից կատարած հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Առաջին կեսում «Արարատը» ևս մեկ գոլ հեղինակեց։ Էդգար Մալաքյանի անհատական անցումից ու հարվածից հետո հաշիվը դարձավ 2։0։

Երկրորդ խաղակեսում «արարատցիները» ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Նախ, Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո Մաքսիմ Զադերական հաշիվը դարձրեց 3։0, իսկ մի քանի րոպե անց ուկրաինացի նորեկն ինքը անհատական խաղով աչքի ընկավ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝4։0։

Հավելենք, որ ԱՄԷ-ում նախորդ երկու ընկերական խաղերում «Արարատը» հաղթել էր «Ատլետիկո Արաբիային» (7:1) և «Լիվային» (4:1)  

06․02․2021․ JA Shooting Club, Ստուգողական հանդիպում

«Ռոդինա» 0։4 «Արարատ» 

Գոլերը՝ Արտակ Եդիգարյան 28՛, Էդգար Մալաքյան 36՛, Մաքսիմ Զադերակա  57՛, 60՛ 

«Արարատ»
45. Վսեվոլոդ Երմակով (33. Գրիգոր Մելիքսեթյան, 73)
2. Քրիստիան Խիմենես (8․ Ժիրայր Մարգարյան, 63)
23. Իվան Սպիչկա (29․ Մարկո Պրլևիչ, 46)
44. Խուան Բրավո (16. Յուրի Մաղաքյան, 70)
17. Արտակ Եդիգարյան (22․ Արթուր Դանիելյան, 63)
19. Կարեն Մուրադյան (27․ Դավիթ Խուրցիձե, 63)
11. Դավիթ Մանոյան (77․ Գրիգոր Մուրադյան, 70)
18. Էդգար Մալաքյան (7․ Աղվան Պապիկյան, 61)
9. Մաքսիմ Զադերակա (80. Սերոժ Թիթիզյան, 68)
10. Զավեն Բադոյան (55. Դիմիտրիյե Պոբուլիչ, 46)
70 Ուրոշ Նենադովիչ (98․ Մորի Կոնե, 61)