Ուրբաթ, 05 Փետրվարի 2021 15:46

Հերթական ընկերական հանդիպումը ԱՄԷ-ում

«Արարատը» շարունակում է պատրաստվել մրցաշրջան 2020/21-ի գարնանային հատվածին։ Հագեցած մարզումներին ցուգահեռ թիմը նաև ստուգողական հանդիպումներ է անցկացնում։

Փետրվարի 6-ին, ժամը 11։00-ին «Արարատը» Դուբայի JA Shooting Club-ում ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Ռոդինայի» հետ։ Վերջինս ներկայացնում է Ռուսաստանի ՊՖԼ-ի արևմտյան գոտին։ Այս մրցաշրջանում 16 խաղից հետո զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ընթացքում Վարդան Բիչախչյանի թիմն արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով Արաբական Միացյան Էմիրությունները ներկայացնող «Ատլետիկո Արաբիային» (7:1) և «Լիվային» (4:1):