Երեքշաբթի, 02 Փետրվարի 2021 13:38

«Արարատի» երկու ֆուտբոլիստ՝ Հայաստանի Մ19 հավաքականում

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը սկսում է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Մեր ընտրանին փետրվարի 4-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է նաև «Արարատի» ֆուտբոլիստներ Սերոբ Գալստյանին և Գևորգ Արաբյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։