Շաբաթ, 30 Հունվարի 2021 16:08

«Արարատ II»-ը պարտվեց «Լոռիին»

2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին է պատրաստվում նաև «Արարատ-II»-ը։ Ռազմիկ Գրիգորյանի թիմն այսօր նախապատրաստական ծրագրի շրջանակում մրցել է Վանաձորի «Լոռիի» հետ։

Հանդիպումն ավարտվեց Վանաձորը ներկայացնող թիմի հաղթանակով 4։0 հաշվով։

Հիշեցնենք, որ ձմեռային դադարի ընթացքում «Արարատ-II»-ը ստուգողական հանդիպումներ է անցկացրել «Ուրարտու II»-ի (1։5) և «Շիրակի» (1։0) հետ։

2021 թվականի իր առաջին պաշտոնական հանդիպումը Ռազմիկ Գրիգորյանի թիմը կանցկացնի փետրվարի 22-ին։Երրորդ տուրից հետաձգված խաղում «արարատցիները» Ձորաղբյուրի մարզաբազայում կմրցեն ԲԿՄԱ-ի հետ։