Երեքշաբթի, 26 Հունվարի 2021 15:20

Գավաթի 1/4 եզրափակչում մրցակիցը «Վեսթ Արմենիան» է

Հունվարի 26-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճահանությունը:
«Արարատ»-ին որպես մրցակից բաժին է հասել Առաջին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիա» ակումբը:
«Արարատն» ու «Վեստ Արմենիան» առաջին անգամ կհանդիպեն պաշտոնական խաղերում:

Քառորդ եզրափակիչ բոլոր զույգերն են.

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ
«Վան» - «Արարատ–Արմենիա»
«Ուրարտու»-«Փյունիկ» զույգի հաղթողը - «Նոա»
«Վեստ Արմենիա» - «Արարատ»