Կիրակի, 24 Հունվարի 2021 15:42

«Արարատ II»-ն ընկերական խաղում պարտվեց «Շիրակին»

«Արարատ II»-ը նույնպես պատրաստվում է 2020/21 մրցաշրջանի գարնանային հատվածին։Նախապատրաստական շրջանի ընթացքում Ռազմիկ Գրիգորյանի թիմն անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը։

«Արարատ II»-ը Գյումրիում մրցեց տեղի «Շիրակի» հետ։ Հանդիպումն ավարտվեց Գյումրին ներկայացնող թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Միակ գոլը խփեց «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Պետրոս Աֆաջանյանը։

Հավելենք, որ այս տարվա առաջին ընկերական խաղում մեր թիմը մրցակցի հարկի տակ պարտվել էր «Ուրարտու II»-ին 1։5 հաշվով։

«Արարատ II»-ը 2021 թվականի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի փետրվարի 22-ին՝ Հայաստանի Առաջին խմբի շրջանակում Ձորաղբյուրի մարզաբազայում մրցելով ԲԿՄԱ-ի հետ։